Մոուրինյոն ցանկանում է «Չելսի» հրավիրել Դիեգո Լոպեսին

14:50   2 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսի ծառայությունները հետաքրքրում են Լոնդոնի «Չելսիին», հաղորդում է Marca-ն: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դիեգո Լոպեսին վստահում էր նաեւ «Ռեալում», եւ այժմ 32-ամյա իսպանացի դարպասապահին դիտարկում է որպես մրցակից «Չելսի» վերադարձած բելգիացի Տիբո Կուրտուային:

Մեծ է հավանականությունը, որ Պետր Չեխը նոր մրցաշրջանում չի ամրապնդվի հիմնական կազմում: Չեխ դարպասապահը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Չելսիից» եւ կպայքարի տեղի համար: Սպասվում է, որ Մոուրինյոն մեկնարկային կազմում կընդգրկի Կուրտուային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։