Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգեւեց «Բորուսիային»

22:21   1 օգոստոսի, 2014

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» Ավստրիայում ստուգողական հանդիպում է անցկացրել իտալական «Կյեւոյի» հետ: Հանդիպման միակ գնդակը խփել է գերմանական թիմի եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված չի եղել: Ոչ պաշտոնական տվյալներով, հայ ֆուտբոլիստը մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել:

Ստուգողական հանդիպում

«Բորուսիա Դորտմունդ» - «Կյեւո»՝ 1:0

Օբամեյանգ, 74

«Բորուսիա». Լանգերակ, Պիշչեկ, Սուբոտիչ, Ցիմերման, Շմելցեր, Ամինի, Կել, Մարուոկա, Հոֆման, Իմոբիլե, Ռամոս:

Պահեստայիններ. Բոնման, Սոկրատիս, Գյուլ, Բենդեր, Յոյիչ, Կիրխ, Օբամեյանգ, Դոնգ-վոնգ Յի, Կնիշտոկ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։