Վաշինգտոն. Քառորդ եզրափակիչի զույգերը

11:34   1 օգոստոսի, 2014

Վաշինգտոնում ընթացող թենիսի մրցաշարում կայացել են 1/8 եզրափակիչի մրցախաղերը։

Անակնկալ պարտություն է կրել չեխ Թոմաշ Բերդիխը, ով երկու սեթում զիջել է կանադացի Վաշեկ Պոպիշիլին՝ 2։6, 4։6 հաշվով։

Քառորդ եզրափակիչում կանադացի Միլոշ Ռաոնիչը կմրցի ամերիկացի Սթիվ Ջոնսոնի, հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնը՝ ամերիկացի Դոնալդ Յանգի, ճապոնացի Կեի Նիսիկորին՝ ֆրանսիացի Ռիշար Գասկեի, իսկ Վաշեկ Պոպիշիլը՝ կոլումբացի Սանտյագո Խիրալդոյի հետ։

Վաշինգտոն, տղամարդիկ, 1/8 եզրափակիչ

Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - Մալեկ Ժազիրի (Թունիս)՝ 6:3, 6:4

Սթիվ Ջոնսոն (ԱՄՆ) - Իվո Կարլովիչ (Խորվաթիա)՝ 3:6, 7:6, 7:6

Դենիս Իստոմին (Ուզբեկստան) - Դոնալդ Յանգ (ԱՄՆ)՝ 3:6, 6:3, 3:6

Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 6:7, 6:7 

Թիմ Սմիչեկ (ԱՄՆ) - Ռիշար Գասկե (Ֆրանսիա)՝ 3:6, 2:6

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) - Վաշեկ Պոպիշիլ (Կանադա)՝ 2:6, 4:6

Սանտյագո Խիրալդո (Կոլումբիա) - Վիկտոր Էստրելյա (Դոմինիկյան Հանրապետություն)՝ 6:2, 6:0

Կեի Նիսիկորի (Ճապոնիա) - Լուկաշ Լացկո (Սլովակիա)՝ 6:2, 2:6, 6:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։