Մեքսիկացի հարձակվողը համալրեց «Փյունիկը»

21:50   31 հուլիսի, 2014

Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ: Ֆուտբոլիստը միացել էր թիմին երկու շաբաթ առաջ եւ հաջող փորձաշրջան անցել Հայաստանի գավաթակրի կազմում:
24-ամյա Սեզարն ավելի վաղ հանդես է եկել Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մուրսիելագոսում» եւ ամերիկյան «Չիվասում», հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

«Փյունիկում» փորձաշրջան է անցնում ռուսական «Ալանիա» ակումբի սան Բուրաեւ Ացամազը:
Հարձակվողը թիմին է միացել երեք օր առաջ եւ անցկացրել երկու մարզում: 24-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան»:

«Փյունիկում» փորձարկվող ֆուտբոլիստներից փորձաշրջան չեն անցել Արկադի Քալաջյանը, Մաքսիմ Լյալյովը եւ Պատրիկ Ալեքսանդրովիչը, ովքեր արդեն վերադարձել են տուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։