25 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի լավագույն աթլետներից մեկը

09:08   30 հուլիսի, 2014

400 մետր վազքատարածությունում ԱՄՆ-ի լավագույն մարզիկներից Տորին Լոուրենսը 25 տարեկանում մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով, տեղեկացնում է ESPN-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայում: Լոուրենսը տուն վերադառնալիս է եղել իր ավտոմեքենայով եւ որոշել է ճանապարհին կանգ առնել զանգահարելու համար: Երբ ամերիկացին դուրս է եկել, մարզիկի հետեւից եկող բեռնատարը բախվել է նրա մեքենային: Աթլետը մահացել է տեղում:

2 ամիս առաջ Տորին Լոուրենսն ԱՄՆ-ի թիմի կազմում հաղթող էր ճանաչվել IAAF World Relays մրցաշարի 4х400 փոխանցումավազքում: Հուլիսին նա 400 մետրում սահմանել էր անձնական ռեկորդ՝ Բելգիայում կայացած մրցաշարում գրանցելով 45,32 վայրկյան արդյունք: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։