Ալեխանդրո Սաբելյան լքում է Արգենտինայի հավաքականը

21:53   29 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնեին հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը, տեղեկացնում է Ole-ն:

59-ամյա մասնագետը 2011-ից է գլխավորում Արգենտինայի հավաքականը, որի հետ այս տարի դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Սաբելյային փոխարինողի հավակնորդներից են Խերարդո Մարտինոն, Խոսե Պեկերմանը, Դիեգո Սիմեոնեն, Միգել Անխել Ռուսոն, Մաուրիսիո Պելեգրինին ու Ռամոն Դիասը:

Սեպտեմբերի 3-ին արգենտինացիներն ընկերական խաղ են անցկացնելու Գերմանիայի հավաքականի հետ, որին պարտվել էին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։