ՊՍԺ-ն 6 գոլ խփեց Հոնկոնգում, Իբրահիմովիչի հեթ-տրիկը

17:55   29 հուլիսի, 2014

Հոնկոնգում հավաք անցկացնող ֆրանսիական ՊՍԺ-ն հուլիսի 29-ին ստուգողական խաղում 6:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կիտչի» ակումբի նկատմամբ:

Փարիզեցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ ֆրանսիացի կիսապաշտպան Ժան-Կրիստոֆ Բաեբեկը ձեւակերպեց դուբլ:

Ընկերական խաղ

«Կիտչի» (Հոնկոնգ) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 2:6

Բելենկոսո, 5, Ականդե, 90+1 – Հերվին Օնգենդա, 12, Ժան-Կրիստոֆ Բաեբեկ, 22, 58, Զլատան Իբրահիմովիչ, 25, 28, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։