«Մասնակիցները միայն բողոքում էին շոգ եղանակային պայմաններից: Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից»:
Այդ մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:
«Այս ամբողջ ընթացքում մենք աշխատեցինք իրար հետ, ինչպես տեսաք մրցումները առաջին օրից մինչեւ վերջ անցան առանց խնդիրների: Բացման օրը եղանակային պայմանները ոչ բարենպաստ էին, սակայն դա չխանգարեց: Բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից մրցումների ընթացքը բարձր է գնահատվել, սակայն կարեւորը եւ վերջնականը առաջնության գլխավոր մրցավարի արձանագրությունն է, որը դեռ չենք ստացել:
Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից: Հիմնականում նեղվում էին շոգից. նրանք սովոր չէին այդքան բարձր ջերմաստիճանին:
Այժմ սպասում ենք գլխավոր մրցավարի գնահատականին, որի բարձր լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք հայտ ներկայացնել 2019-ի աշխարհի առաջնության անցկացմանը»,- ասաց Ամիրյանը:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։