Ռումենիգե. «Բորուսիայի» համար շատ բարդ կլինի պահել Ռոյսին

11:09   29 հուլիսի, 2014

Տեղեկությունները, թե ցանկանում ենք ձեռք բերել Ռոյսին, սուտ են, ասել է Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն։ Նա հաստատել է, որ Գերմանիայի չեմպիոնը չի հետաքրքրվում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով։

«Այդպիսի խոսակցություն երբեք չենք ունեցել։ Բացի այդ, Ռոյսը միայն 2015 թվականին կկարողանա հեռանալ «Բորուսիայից»։ Կարծում եմ, որ դորտմունդցիների համար շատ բարդ կլինի պահել նրան, քանի Մարկոյի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Die Welt-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը», ինչպես նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։