Միխայիլ Վարդապետովը՝ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի առողջության մասին

17:40   28 հուլիսի, 2014

Մոսկովյան «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի առողջական վիճակի մասին:

«Յուրա Մովսիսյանի վերականգնողական փուլը ընթանում է իր հունով: Կարերն արդեն հանված են: Նա անհատական ծրագրով օրը երկու անգամ մարզվում է մեր մարզաբազայում: Մոտ մեկ ամսից նա կկարողանա մարզվել ընդհանուր խմբում՝ առանց սահմանափակումների: Ես հասկանում եմ, որ բոլորին հուզում է հարցը՝ արդյոք նա կվերականգնվի Հայաստանի ազգային հավաքականի խաղերից առաջ: Բայց եկեք այդ հարցին վերադառնաք այն ժամանակ, երբ նա կսկսի մարզվել ամբողջ ուժով:

Արաս Օզբիլիսի մոտ նույնպես ամեն ինչ լավ է: Նրան ժամանակ է պետք, եւ մենք սպասում ենք: 10-12 օրից նա Մոսկվայում ռենտգենային հետազոտություն կանցնի եւ այդ ժամանակ կնշանակվի նրա երկրորդ վիրահատության օրը: Ռենտգենը ցույց կտա, թե որքանով է նրա ոսկրային հյուսվածքը պատրաստ: Առաջին վիրահատության ժամանակ մշակվել են ոսկրային խոռոչները: Եթե ռենտգենը ցույց տա, որ նա պատրաստ է վիրահատությանը, ապա սեպտեմբերին նա արդեն կվիրահատվի: Այդ դեպքում մենք նախատեսում ենք, որ հաջորդ տարվա մարտին նա լիովին կվերադառնա խաղադաշտ: Այժմ Արասը գտնվում է Ամստերդամում, որտեղ մարզվում է անհատական ծրագրով, պատրաստվում է վիրահատությանը: Նա շատ լավատեսորեն է տրամադրված»,- ասաց Միխայիլ Վարդապետովը:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։