Կարլո Անչելոտի. «Ռեալին» պետք չէ նոր հարձակվող

09:26   28 հուլիսի, 2014

Թիմում է Քարիմ Բենզեման, ով շատ հուսալի ֆուտբոլիստ է։ Բացի այդ, այդ դիրքում կարող եմ օգտագործել նաեւ ուրիշ խաղացողների, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը հայտարարել է, որ Արքայական ակումբին հարկավոր չէ նոր հարձակվող։

«Իսկոն կարող է խաղալ այդ դիրքում։ Մեզ պետք չէ սուպերհարձակվող, ով բազմաթիվ գոլեր կխփի, այլ անհրաժեշտ է ֆուտբոլիստ, ով գնդակներ կմատակարարի Կրիշտիանու Ռոնալդուին եւ Գարեթ Բեյլին։ Չենք պատրաստվում փնտրել նոր հարձակվողի, քանի որ մեզ պետք չէ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ ամռանը «Ռեալից» հեռացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան, ով կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբ կտեղափոխվի «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։