«Ռեալը» 11 մետրանոցներով պարտվեց «Ինտերին»

10:10   27 հուլիսի, 2014

ԱՄՆ-ում մեկնարկած International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» A խմբում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց իտալական «Ինտերին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ուելսցի Գարեթ Բեյլի գոլին միլանցիներն ընդմիջումից հետո պատասխանեցին արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի իրացրած 11 մետրանոց հարվածով:

Հետխաղա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ոչ ուժեղագույն կազմով ԱՄՆ ժամանած «Ռեալից» վրիպեցին Իկոն, Ասյեր Իլյարամենդին ու Մասկարելը, իսկ Լուկասն ու Նաչոն դիպուկ էին: «Ինտերից» 11 մետրանոցն անվրեպ իրացրին Նեմանյա Վիդիչը, Մաուրո Իկարդին ու Ժուանը, իսկ Յուտո Նագատոմոն ու Յան Մ՛Վիլան չկարողացան գրավել դարպասը:

Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային»:

International Champions Cup, A խումբառաջին տուր 

«Ռեալ» (Իսպանիա) – «Ինտեր» (Իտալիա)՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 2:3)

Գարեթ Բեյլ, 10 – Մաուրո Իկարդի, 68 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։