«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա»՝ 3:2. Ռունիի դուբլը

02:02   27 հուլիսի, 2014

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»:

Առաջին խաղակեսի վերջնամասում անգլիացիներն Ուեյն Ռունիի դուբլի եւ իսպանացի Խուան Մատայի գոլի շնորհիվ ստացան 3 գնդակի առավելություն: Հռոմեացիները խաղի վերջնամասում պատասխանեցին բոսնիացի Միրելեմ Պյանիչի եւ իտալացի Ֆրանչեսկո Տոտիի դիպուկ հարվածներով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մանչեսթերցիներն ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել էին ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիին»։ Դա հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի առաջին խաղն էր Անգլիայի 20-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնում։

International Champions Cup, A խումբ, առաջին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Ռոմա» (Իտալիա)՝ 3:2

Ուեյն Ռունի, 36, 45+1 (11մ.), Խուան Մատա, 39 – Միրելեմ Պյանիչ, 75, Ֆրանչեսկո Տոտի, 88 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։