Մեսին ու Նեյմարը բաց կթողնեն «Բարսելոնայի» հավաքը

17:10   26 հուլիսի, 2014

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կատալոնական ակումբի կազմում կմասնակցեն հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Անգլիայում կայանալիք հավաքին: Ցուցակից բացակայում են Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ու բրազիացի Նեյմարի անունները: Հավաքի կմեկնեն «Բարսելոնայի» գլխավոր թիմի 17 եւ երկրորդ կազմի 8 ֆուտբոլիստներ:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Մասիպ, Բրավո, Պիկե, Ալբա, Մաթյե, Բարտրա, Սոնգ, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Ռաֆինյա, Սերխի Ռոբերտո, Ռակիտիչ, Աֆելայ, Պեդրո, Պատրիկ, Իե, Դեուլոֆեու, Գրիմալդո, Սամպեր, Հալիլովիչ, Մունիր, Սանդրու, Ադամա, փոխանցում է barcastuff-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։