Վինչենցո Նիբալին պահպանեց առաջին տեղը

22:54   25 հուլիսի, 2014

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվաարշավի 19-րդ փուլն ավարտվեց լիտվացի Ռամունաս Նավարդաուսկասի հաղթանակով: Իտալացի Վինչենցո Նիբալին այս փուլում տասնյակ չմտավ, սակայն ընդհանուր հաշվարկում պահպանեց առաջին տեղը:

20-րդ փուլում առաջին անգամ այս տարվա «Տուր դը Ֆրանսում» կանցկացվի անջատ մեկնարկով 54 կմ մրցումը: Իսկ հուլիսի 27-ին «Տուր դը Ֆրանսի» մասնակիցները եզրագիծը կհատեն Փարիզի Ելիսեյան դաշտերում: 

«Տուր դը Ֆրանս», 19-րդ փուլ

1. Ռամունաս Նավարդաուսկաս (Լիտվա - Garmin-Sharp)
2. Ջոն Դեգենկոլբ (Գերմանիա - Giant-Shimano) +0:07
3. Ալեքսանդր Կրիստոֆ (Նորվեգիա - «Կատյուշա») 

Ընդհանուր հաշվարկ

1. Վինչենցո Նիբալի (Իտալիա - «Աստանա») 
2. Տիբո Պինո (Ֆրանսիա - FDJ) +7:10
3. Ժան-Կրիստոֆ Պերո (Ֆրանսիա - Ag2r La Mondiale) +7:23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։