2016 թվականին Բաքվում կանցկացվի Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության փուլերից մեկը: Այն կկոչվի Եվրոպայի Մեծ մրցանակ, հաղորդում է autosport-ը: Համապատասխան պայմանագիրը կնքել են Ֆորմուլա-1-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունը եւ Ադրբեջանի սպորտի նախարարը:
2014 թվականի հոկտեմբերին առաջին անգամ Ֆորմուլա-1-ի Գրան պրի կընդունի Ռուսաստանը: Ավտոարշավը կանցկացվի Սոչիի Օլիմպիական պարկում: 2015 թվականին աշխարհի առաջնության օրացույցում 24 տարվա դադարից հետո կավելանա Մեքսիկայի Մեծ մրցանակը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։