Անդրես Ինյեստա. Տարօրինակ կլիներ, եթե Չավին հեռանար «Բարսելոնայից»

17:47   25 հուլիսի, 2014

«Բարսելոնայում» Չավիի մնալու լուրը լավագույնն է, Թվիթերում գրել է կատալոնական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան՝ մեկնաբանելով թիմակցի եւ ակումբի որոշումը:

«Տարօրինակ կլիներ, եթե Չավին հեռանար «Բարսելոնայից»: Ես շատ ուրախ եմ, որ նա մնում է»,- գրել է Ինյեստան: Հիշեցնենք, որ 34-ամյա Չավին մրցաշրջանի առաջին կեսը կանցկացնի «Բարսելոնայում»: Սպասվում է, որ հունվարից նա կարիերան կշարունակի ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»:

Ինյեստան նաեւ նշել է, որ հաճախ է զրուցում «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, որը ծանր վնասվածքից հետո վերականգնման փուլում է: «Վալդեսն ասաց, որ ապաքինումը լավ է ընթանում: Դա ամենագլխավորն է»,- գրել է Ինյեստան, որը նաեւ դրական է գնահատել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունը կատալոնական ակումբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։