Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական են հրավիրվել 22 ֆուտբոլիստներ

16:53   25 հուլիսի, 2014

Օգոստոսի 4-ին եւ 6-ին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Ռումյան Հովսեփյանը եւ Գագիկ Դաղբաշյանը: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել իսպանական «Մուրսիայի» հարձակվող Վարդան Պողոսյանը, իսկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այս անգամ չի միանա թիմին, քանի որ օգոստոսի 4-ը եւ 6-ը ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրեր չեն:

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան («Ուլիս»), Արթուր Թորոյան («Բանանց»), Ալբերտ Օհանյան («Փյունիկ»)։ 

Պաշտպաններ. Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Արամ Շահնազարյան («Բանանց»)։   

Կիսապաշտպաններ. Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Վահագն Այվազյան («Բանանց»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Արամ Լոռեցյան («Բանանց»), Տիգրան Բարսեղյան («Միկա»), Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»), Աղվան Պապիկյան («Ուլիս»), Արման Մելքոնյան («Ալաշկերտ»)։ 

Հարձակվողներ. Սարգիս Բալոյան («Փյունիկ»), Վարդան Պողոսյան («Ռեալ Մուրսիա Բ», Իսպանիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։