Ruhrnachrichten.de. «Օսնաբրյուկին» կարելի է միայն սփոփել, քանի որ նրանք չէին սպասում Մխիթարյանի նման անցմանը

15:45   24 հուլիսի, 2014

«Օսնաբրյուկին» կարելի է միայն սփոփել, քանի որ նրանք սովոր չեն, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստն այսպիսի անցումներ է կատարում, գրում է Ruhrnachrichten.de-ն՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին՝ Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկի» դեմ։

«Մխիթարյանը ստացավ գնդակն եւ արագացավ, շրջանցեց մրցակցին, այնուհետեւ կրկին արագացավ եւ հետեւում թողեց երկու պաշտպանների։ Երրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմի համար դա շատ անսովոր էր։  

«Հենրիխը չափազանց թեթեւ եւ ազատ է գործում։ Մեծ հույսեր ենք կապում նրա հետ հաջորդ մրցաշրջանում»,- խաղից հետո ասել է դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը։ 

Նախորդ մրցաշրջանի ուսումնամարզական հավաքների ժամանակ Մխիթարյանը նույնպես մեծ հույսեր էր առաջացնում, սակայն վնասվածքից հետո չկարողացավ գտնել իր լավագույն մարզավիճակը։ Հենրիխը ցանկանում էր ավելի ուժեղ դառնալ։  Անկասկած, լարվածությունը խանգարում էր նրան, սակայն մրցաշրջանի առաջին կեսից հետո նա սկսեց ավելի անկաշկանդ գործել։ Մխիթարյանը պետք է լինի իսկական մտածող, փլեյմեյքեր, ով կբարձրացնի խաղի որակը։ Վերջապես նա հասկացել է, որ լավ ֆուտբոլ խաղալու համար հարկավոր է ուղեղից հանել բոլոր մտքերը»,- գրում է գերմանական կայքը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի խփած գոլի շնորհիվ «Բորուսիան» խուսափեց պարտությունից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։