Ռուդի Ֆյոլեր. «Բայերը» մտադիր է բարկացնել «Բորուսիային»

12:08   24 հուլիսի, 2014

«Բորուսիայի» ներկայացուցիչներն ասում են, որ ցանկանում են բարկացնել «Բավարիային»։ Մենք ցանկանում ենք նույնն անել նրանց հետ, ասել է Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ ակումբը հաջորդ մրցաշրջանում մտադիր է լրջորեն մրցակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Հնարավոր է՝ դա անենք «Վոլֆսբուրգի» եւ «Շալկեի» հետ։ Մեր գլխավոր նպատակն է Գերմանիայի առաջնության արդյունքում նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր»,- Ֆյոլերի խոսքը մեջբերում է Sportal-ը։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում Յուրգեն Կլոպի թիմը զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ լեւերկուզենցիները չորրորդն էին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։