Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 22-ին երրորդ ընկերական խաղն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում եւ պարտությունից խուսափեց Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Մրցակիցը Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկն» էր, որի դեմ խաղն ավարտվեց 1:1 հաշով:
Առաջին խաղակեսից հետո «Օսնաբրյուկն» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջմանը փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով 65-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» պատասխան գոլը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Սա Մխիթարյանի չորրորդ գոլն էր 3 խաղում: Գերմանական «Հեսեն Կասելի» դեմ հանդիպմանը նա աչքի էր ընկել մեկ անգամ, իսկ «Հայդենհայմի» հետ մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ:
Ընկերական խաղ
«Օսնաբրյուկ» - «Բորուսիա»՝ 1:1
Ֆելդհան, 34 – Հենրիխ Մխիթարյան, 65
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։