«Գանձասարը» ոչ ոքի խաղաց թուրքական ակումբի հետ

22:12   22 հուլիսի, 2014

Կապանի «Գանձասարը» ավարտեց Թուրքիայի Էրզրում քաղաքում երկրորդ հավաքը, որի վերջին օրը կապանցիները ոչ ոքի խաղացին Թուրքիայի երկրորդ լիգան ներկայացնող «Պազարսպորի» հետ՝ 1:1։

«Գանձասարի» կազմում գոլի հեղինակ դարձավ Արա Խաչատրյանը։ Հուլիսի 23-ին Կապանի թիմը կվերադառնա Հայաստան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։