Forbes. Աշխարհի ամենաբարձր եկամտով մարզիկների տասնյակը

14:05   22 հուլիսի, 2014

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների տասնյակը (Most Valuable Athlete Names)։ Առաջին տեղը կիսում են աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը եւ գոլֆիստ Թայգեր Վուդսը։

Պարբերականի համաձայն՝ 32-ամյա շվեյցարացին եւ 38-ամյա ամերիկացին 2013 թվականին վաստակել են 46-ական միլիոն դոլար։ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 13-ական միլիոն դոլարով եզրափակում են լավագույն տասնյակը։

Forbes

1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա), թենիս՝ 46 միլիոն դոլար

1. Թայգեր Վուդս (ԱՄՆ), գոլֆ՝ 46

2. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ), բասկետբոլ՝ 27 

3. Ֆիլ Միկելսոն (ԱՄՆ), գոլֆ՝ 25

4. Մարիա Շարապովա (Ռուսաստան), թենիս՝ 23

5. Մահենդրա Սինգխ Դխոնի (Հնդկաստան), կրիկետ՝ 21

6. Ուսեյն Բոլտ (Ջամայկա), աթլետիկա՝ 20

7. Կոբի Բրայանտ (ԱՄՆ), բասկետբոլ՝ 19

8. Նա Լի (Չինաստան), թենիս՝ 15

9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), ֆուտբոլ՝ 13

10. Լիոնել Մեսի (Արգենտինա), ֆուտբոլ՝ 13



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։