Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 3-ին

11:36   22 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին մրցակցի խաղադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ։ Հանդիպման անցկացման հստակ վայրը, ժամը, ինչպես նաեւ տոմսերի վաճառքի հետ կապված տեղեկությունները կտարածվեն ավելի ուշ։

Այս խաղը Բեռնար Շալանդի թիմի համար վերջինը կլինի 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկից առաջ։ Հայաստանի եւ Լատվիայի հավաքականները հանդիպել են մեկ անգամ։ 2009 թվականին կայացած խաղում գոլեր չեն գրանցվել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։