Շախմատի Համաշխարհային օլիմպիադան չի հետաձգվի

12:27   18 հուլիսի, 2014

Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացումը չի հետաձգվի։ Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը։

Մինչ այդ հաղորդվում էր, որ Օլիմպիադան կարող է հետաձգվել հայտերի ուշ ներկայացման, ինչպես նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով։

«Օլիմպիադան կանցկացվի Տրոմսեում։ ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեան կայացրել է նման որոշում, եւ խոսակցությունները պետք է դադարեն»,- Իլյումժինովի խոսքը մեջբերում է Chessdom.com-ը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային օլիմպիադային կմասնակցի նաեւ եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։