Հենրիխ Մխիթարյանը՝ տրանսֆերային արժեքի, «Բորուսիայում» առաջին մրցաշրջանի եւ չօգտագործված գոլային պահերի մասին

11:33   16 հուլիսի, 2014

Ցանկանում եմ վերադարձնել տրանսֆերիս վրա ծախսված գումարի 200 կամ 300 տոկոսը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով իր տրանսֆերային արժեքի, գերմանական ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանի եւ չօգտագործված գոլային պահերի մասին։

«Սակայն չեմ կարող միլիոններով գնահատել խաղս։ Առաջին ամիսներին կարծում էի, որ չափազանց մեծ գումար են վճարել ինձ համար, սակայն այժմ դա կարեւոր չէ։ 

Դրական եմ գնահատում առաջին մրցաշրջանս «Բորուսիայում»։ Ուրախ եմ, որ կարող եմ խաղալ այստեղ եւ կատարելագործվել։ Նախորդ մրցաշրջանում հասանք մեր բոլոր նպատակներին։ Հնարավոր է, որ չօգտագործեցի իմ բոլոր հնարավորությունները։ Իհարկե, ցանկանում եմ ավելի շատ աչքի ընկնել հաջորդ մրցաշրջանում. չեմ խոսի 15 կամ 20 գոլի մասին, սակայն միշտ ձգտում եմ ավելի շատ գնդակներ խփել։

Յուրաքանչյուր մարդ պետք է աշխատի իր վրա։ Պետք է բարելավեմ խաղս բոլոր տեսանկյուններից։ Մարզիչն ասաց ինձ, որ պետք է շարունակեմ այնպես, ինչպես նախկինում էի»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։