«Արարատը» մեկնեց Թբիլիսի

17:33   15 հուլիսի, 2014

Երեւանի «Արարատը» մեկնեց Թբիլիսի, որտեղ կանցկացնի 10-օրյա ուսումնամարզական հավաք: Վրաստան են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արման Մելիքսեթյան, Լևոն Մինասյան, Գոռ Մարտիրոսյան:

Պաշտպաններ. Գորիկ Խաչատրյան, Արմեն Դուրունց, Ավետիս Ղազարյան, Հենզել Վարդանյան, Կարեն Խաչատրյան, Գոռ Մկրտումյան, Տիգրան Մելիքյան:

Կիսապաշտպաններ. Դավիթ Գ. Գրիգորյան, Արայիկ Մկրտչյան, Սերգեյ Ամրոյան, Հարություն Օհանյան, Էրիկ Կրոյան, Գոռ Մարտիրոսյան, Էրիկ Մարգարյան, Արարատ Պողոսյան, Նարեկ Ամիրյան:

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Ռոման Հովհաննիսյան, Ալեքսանդր Զելենով:

«Արարատի» կազմում հավաքի են մեկնել նաեւ ակումբի հետ պայմանագրեր ստորագրած դարպասապահներ Լեւոն Մինասյանը («Ալաշկերտ»), Գոռ Մարտիրոսյանը («Բանանց»), կիսապաշտպաններ Արարատ Պողոսյանը եւ Նարեկ Ամիրյանը (երկուսն էլ` «Բանանց»), ինչպես նաև թիմում փորձաշրջան անցնող ռուս հարձակվող Ալեքսանդր Զելենովը, ով «Ուլիսի» հետ ընկերական խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ, հաղորդում է «Արարատի» կայքը:

Թբիլիսիում «Արարատին» կմիանան ֆրանսիացի կիսապաշտպան Զավեն Բուլուտը եւ  հարձակվող Ռոբին դի Լաուրոն, ովքեր պայմանագրեր կստորագրեն ակումբի հետ: Սպասվում է, որ Վրաստանում թիմի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը կփորձարկի նաեւ օտարերկրացի ֆուտբոլիստների:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։