Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, շնորհավորել է Գերմանիայի հավաքականին չեմպիոնական կոչումը նվաճելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին։
22-ամյա ֆուտբոլիստը պարգեւատրության արարողությունից հետո շրջել է Ռոյսի մարզաշապիկով։
«Շնորհավորանքներս ամբողջ թիմին։ Ձեր երազանքը իրականություն դարձավ։ Շնորհակալություն քեզ, ընկեր, այդ ժեստի համար»,- գրել է Ռոյսը թվիթերյան իր էջում։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։