ԱԱ-2014. Ոսկե մեդալներ ու գավաթ՝ գերմանացիների համար (ֆոտոշարք)

02:44   14 հուլիսի, 2014

Գերմանացիները հուլիսի 13-ին պատմության մեջ չորրորդ անգամ դարձան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Բունդեսթիմը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասավ Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Խաղից հետո գերմանացիներին աշխարհի գավաթն ու ոսկե մեդալները հանձնեցին ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը

Հիշեցնենք, որ Գերմանիան առաջին եվրոպական հավաքականն է, որը չեմպիոն է հռչակվում Հարավային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնությունում:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։