Հոլանդացիների առաջին բրոնզե մեդալը «Մունդիալներում» (ֆոտո)

02:36   13 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը հուլիսի 12-ին պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Լուի վան Գալի թիմը 3:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականին: Բրազիլիա քաղաքում կայացած խաղից հետո հոլանդացիներին բրոնզե մեդալներ հանձնեց ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը: Հատկանշական է, որ Հոլանդիայի հավաքականի կազմում հայտավորված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ԱԱ-2014-ում: Նախկինում նման բան երբեք չէր եղել «Մունդիալների» պատմության մեջ:

Հոլանդիայի հավաքականը երկրորդ «Մունդիալում» անընդմեջ տեղ զբաղեցրեց լավագույն եռյակում: ՀԱՀ-ում կայացած աշխարհի 2010թ. առաջնությունում հոլանդացիները գրավել էին երկրորդ տեղը՝ եզրափակիչում պարտվելով Իսպանիային:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։