ԱԱ-2014. Բրազիլացիների հակառեկորդը

02:10   13 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը սահմանեց աշխարհի առաջնությունների հակառեկորդ: Բրազիլացիները դարձան «Մունդիալների» պատմության մեջ ամենաշատ գոլ բաց թողած տանտեր հավաքականը: Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի հնգակի չեմպիոնը բաց թողեց 14 գոլ:

Նախորդ հակառեկորդը պատկանում էր Շվեյցարիայի հավաքականին, որը ԱԱ-1954-ում 11 գոլ էր բաց թողել տնային «Մունդիալում», հայտնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տեղի խաղում բրազիլացիները 0:3 հաշվով պարտվեցին Հոլանդիայի հավաքականին, որն առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։