Ալեխանդրո Սաբելյա. Գերմանիային հաղթելու համար պետք է անցկացնենք իդեալական խաղ

00:56   13 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան անդրադարձել է գերմանացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին:

«Գերմանացի ֆուտբոլիստներին չի կարելի թույլ տալ շրջվել՝ բարձրացնելով գլուխը: Գերմանիան պարզապես ուժեղ հավաքական չէ. դա աներեւակայել հզոր թիմ է՝ լավագույններից մեկն աշխարհում: Նրանց գրոհները բարձրանում են ալիքների պես: Վտանգը կարող է լինել ցանկացած տեղից: Պետք է անցկացնենք իդեալական խաղ, որպեսզի հաղթենք գերմանացիներին: Հարկավոր է անթերի գործել պաշտպանությունում եւ իրացնել գոլային պահերը»,- Սաբելյայի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։