Հրանտ Մելքումյանը՝ Բենասկի մրցաշարի հաղթող

23:33   12 հուլիսի, 2014

Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը հիանալի հանդես եկավ Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում: Հայ գրոսմայստերն 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը, հաղորդում է Armchess-ը։ 

Հիշեցնենք, որ Հրանտ Մելքումյանը վերջերս հաղթող էր ճանաչվել նաեւ Չեխիայի Տեպլիցե քաղաքում կայացած մրցաշարում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։