Արսեն Հովհաննիսյանը տեղափոխվեց «Ուրալ»

22:28   10 հուլիսի, 2014

24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Հայ ֆուտբոլիստը ծնվել է Կալուգայում: Պրոֆեսիոնալ հարթությունում Արսեն Հովհաննիսյանի առաջին ակումբը եղել է «Խիմկին», որի կազմում 2010 թվականին անցկացրել է 6 հանդիպում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում: Հետագայում նա վերադարձել է «Կալուգա», որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում: «Կալուգայում» Արսեն Հովհաննիսյանն անցկացրել է 104 հանդիպում եւ խփել է 15 գնդակ, գրում է «Ուրալի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։