Եվրոպայի լիգա. Անոնս

13:07   10 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում Հայաստանի 3 ներկայացուցիչներ Երեւանի «Փյունիկը», «Միկան» ու Գյումրիի «Շիրակը» հուլիսի 10-ին կանցկացնեն որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը:

«Փյունիկը» արտագնա խաղում կհանդիպի ղազախական «Աստանայի» հետ, Գյումրիի «Շիրակը» Ղազախստանում կմրցի Կարագանդայի «Շախտյորի» հետ, իսկ «Միկան» Երեւանում կընդունի խորվաթական «Սպլիտին»:

«Շախտյոր» - «Շիրակ» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 16:30-ին, իսկ «Աստանան» ու «Փյունիկը» պայքարի մեջ կմտնեն այդ հանդիպումից 30 րոպե անց: Երեւանի «Միկա» ստադինում կայանալիք «Միկա» - «Սպլիտ» մրցավեճը կմեկնարկի 18:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:4 հաշվով, «Միկան» բաց է թողել 2 անպատասխան գոլ, իսկ «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթել է Գյումրիում: Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական ակումբների մրցակիցներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։