Եվրոպայի լիգա. Բուքմեյքերները չեն հավատում հայկական ակումբներին

09:30   10 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հուլիսի 10-ին կկայանան որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը:

Երեւանի «Փյունիկը» Ղազախստանում կմրցի «Աստանայի» հետ, Գյումրիի «Շիրակը» Կարագանդայում կհանդիպի ղազախական «Շախտյորին», իսկ «Միկան» Երեւանում կընդունի խորվաթական «Սպլիտին»: Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական ակումբների մրցակիցներին:

«Շախտյոր» - «Շիրակ» խաղում ղազախների հաղթանակն ունի 1.44 գործակից, գյումրեցիներինը՝ 6, իսկ ոչ ոքին՝ 4.33:

«Աստանա» - «Փյունիկ» մրցավեճում դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 1.12 է, երեւանցիներինը՝ 13, իսկ ոչ ոքին՝ 7.5:

«Միկա» - «Սպլիտ» խաղում երեւանցիների հաղթանակի գործակիցը 4 է, խորվաթներինը՝ 1.83, իսկ ոչ ոքին՝ 3.4:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:4 հաշվով, «Միկան» բաց է թողել 2 անպատասխան գոլ, իսկ «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթել է Գյումրիում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։