Արթուր Գեւորգյան. Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող մարզաձեւը բռնցքամարտն է

18:40   9 հուլիսի, 2014

2015-ի մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Այս տարվա դադարը պայմանավորված է նաեւ դրանով, որ մյուս տարին լինի ավելի բուռն ու ակտիվ:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով այս օրերին ներկա է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի՝ ծաղկաձորյան հավաքին:

«Գնահատականը երեւում է ցուցադրած արդյունքներով: Վեց ամսվա կատարած արդյունքներով վստահ կարող ենք ասել, որ Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող մարզաձեւը բռնցքամարտն է: Տարվա ավարտին դեռ ժամանակ կա: Մենք այս տարի չունեինք մեծահասակների ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի առաջնություն, ուստի բոլոր արդյունքները գրանցեցին երիտասարդները եւ պատանիները:

Մեզ թվում էր, որ մեծահասակների հավաքականում մրցակցությունը քիչ է, սակայն այսօր ունենք քաշային կարգեր, որտեղ կան 2-3 հավասար մարզիկներ, ովքեր Հայաստանը կարող են ներկայացնել միջազգային ասպարեզում: 2015-ի մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Այս տարվա դադարը պայմանավորված է նաեւ դրանով, որ մյուս տարին լինի ավելի բուռն ու ակտիվ:

Ինչ վերաբերում է Luxuary ամսագրի կողմից ինձ շնորհված տարվա «Մարզական գործիչ» մրցանակին, ապա դա ինձ համար հաճելի անակնկալ էր: Իհարկե, ինձ դուր եկավ, որ իմ կատարած աշխատանքը նկատվեց եւ գնահատվեց»,- ասաց Գեւորգյանը:

Շուշանիկ Հակոբյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։