Զվարճալի դրվագ է գրանցվել Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Հունաստան - Կոտ դ՛Իվուար խաղում։
74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վիլֆրիդ Բոնին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ Կոտդիվուարցիների դարպասապահ Բուբակար Բարիի ուրախությունն այնքան մեծ էր, որ նա սկսել է ուտել խաղադաշտի խոտը։
Հիշեցնենք, որ հույները կարողացան ավելացված ժամանակում հաղթանակ կորզել՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։