Norway Chess 2014. Սերգեյ Կարյակինը պաշտպանեց տիտղոսը, Լեւոն Արոնյանի ֆիասկոն

22:20   13 հունիսի, 2014

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը պաշտպանեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:

Վերջին՝ 9-րդ տուրում Կարյակինը սեւերով 51-րդ քայլում հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը: Մրցաշարը հաղթանակով ավարտեց նաեւ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը, ով 5.5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց 5 միավոր հավաքած Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Վլադիմիր Կրամինիի, Անիշ Գիրիի եւ Պյորտր Սվիդլերի պես հավաքեց 4 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց նախավերջին՝ 9-րդ տեղը: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը միայն մեկ հաղթանակ տարավ մրցաշարում (Կարյակինի նկատմամբ) եւ կես միավոր գերազանցեց հետնապահ Սիմեն Ագդեստեյնին:

Norway Chess 2014, 9-րդ տուր 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Լեւոն Արոնյան (Հայաստան) ՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան 0:1

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա)՝ 1:0

Վլադիմիր Կրամինիկ (Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

Սերգեյ Կարյակին – 6 միավոր

Մագնուս Կարլսեն – 5.5

Ալեքսանդր Գրիշչուկ – 5

Ֆաբիանո Կարուանա – 4.5

Վեսելին Տոպալով – 4.5

Վլադիմիր Կրամինիկ – 4

Պյոտր Սվիդլեր – 4

Անիշ Գիրի – 4

Լեւոն Արոնյան – 4

Սիմեն Ագդեստեյն – 3.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։