Արսենալ - Տոտենհեմ՝ 5:2

20:09   26 փետրվարի, 2012

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» սեփական խաղադաշտում 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ: Ընդ որում, հանդիպման ընթացքում հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին, սակայն Արսեն Վենգերի թիմը գեղեցիկ ու արժանի հաղթանակ տարավ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»: Մանչեսթերցիների կազմում հաղթական գնդակը հանդիպման ավելացված ժամանակում խփեց 38-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգսը, ով իր 900-րդ հանդիպումն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 

Անգլիայի առաջնություն. 26-րդ տուր

«Ստոք Սիթի» - «Սուոնսի»՝ 2:0

Ապսոն, 25, Կրաուչ, 39

«Նորվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Հոլթ, 84 – Սքոլզ, 7, Գիգս, 90+2


 «Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 5:2

Սանյա, 40, Վան Պերսի, 43, Ռոսիցկի, 51, Ուոլկոտ, 65, 68 – Սահա, 4, Ադեբայոր, 34 (11մ.)

Հեռացում՝ Պարկեր, 87 («Տոտենհեմ»)


 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։