Հրազդանում ավարտվել է մականախաղի մեծահասակների եւ պատանիների Հայաստանի առաջնությունները: Մեծահասակների մրցաշարին մասնակցած երեք թիմերից առաջին տեղը գրավել է Հրազդանի մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Երեւանի «Այրուձի» թիմը, իսկ երրորդ տեղը՝ «Հրազդան ակումբ» թիմը, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը:
Պատանիների մրցաշարին մասնակցող հինգ թիմերից հաղթող ճանաչվեց Հրազդանի մարզադպրոցի առաջին թիմը, երկրորդը՝ Երեւանի «Շենգավիթ» թիմը, իսկ երրորդը՝ Հրազդանի մարզադպրոցի երկրորդ թիմը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։