«Բենֆիկա» - «Յուվենտուս». Մարզիչների կարծիքները

10:26   25 ապրիլի, 2014

Պորտուգալական «Բենֆիկայի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Ժորժե Ժեզուշ («Բենֆիկա»).

«Արդարացիորեն հաղթեցինք։ Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով, սակայն մրցավարը չնշանակեց բացահայտ 11 մետրանոցը։ Շատ կարեւոր էր հաղթել։ Դիմակայության ելքը դեռ վճռված չէ, սակայն մեր դիրքերն այժմ ավելի ամուր են։ Գիտեինք, որ կատարյալ խաղ պետք է ցուցադրենք պաշտպանությունում, եւ մոտ էինք դրան։ Խնդիրներ առաջացան միայն գոլային պահի ժամանակ՝ Տեւեսը հիանալի անհատական վարպետություն ցուցադրեց։ Չեմպիոնների լիգայի մակարդակի հանդիպում էր»։

Անտոնիո Կոնտե («Յուվենտուս»).

«Ցավում ենք անարդար արդյունքի համար։ Հանդիպումը մեզ համար լավագույն կերպով չմեկնարկեց։ Գնդակ բաց թողեցինք առաջին րոպեներին։ «Բենֆիկան» խաղում էր մեծ խանդավառությամբ։Դրանից հետո սկսեցինք վերահսել խաղը եւ անըդնհատ պահեր էինք ստեղծում։ Մրցակիցը պետք է հանձնվեր, սակայն դրա փոխարեն անտրամաբանական գոլ բաց թողեցինք։ «Բենֆիկան» մեզ անակնկալի բերեց։ Այսօր բարձր պահեցինք իտալական ֆուտբոլի պատիվը»,- փոխանցում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Լիսաբոնում պարտվել է 1։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։