«Բավարիայի» ֆուտբոլիստները՝ «Ռեալից» կրած պարտության մասին

13:29   24 ապրիլի, 2014

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները խոսել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին:

Արյեն Ռոբեն. «Կցանկանայի հաճոյախոսություն անել թիմին: Պայքարեցինք մինչեւ վերջին վայրկյանը: Որոշ դրվագներում պետք է խաղայինք ավելի արագ: Ցավում եմ, որ չկարողացանք խփել գոլ: Հաճախ վճռորոշ են լինում սանտիմետրները: Այդպես եղավ Մարիո Գյոտցեի հարվածի դրվագում: Եթե նա գրավեր դարպասը, արդյունքն այլ կլիներ: «Ռեալը» շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Նրանք շատ արագ ու մոտիվացված են: Հաջորդ շաբաթ կգրոհենք ինչպես հարկն է: Ունեմ լավատեսական տրամադրություն, եւ տուն ենք գնում՝ վստահ լինելով մեր ուժերին»:

Ֆիլիպ Լամ. «Մեր բախտը մի քիչ չբերեց, իսկ գրոհի եզրափակիչ փուլում չէր բավականացնում դիպուկությունը: Ցանկանում էինք անպայման հաղթել. դա 90 րոպե նկատելի էր մեր խաղում: Գիտեինք, որ «Ռեալը» պաշտպանվելու է՝ խաղալով հակագրոհների մարտավարությամբ: Փորձում էինք խոչընդոտել այդ հակագրոհներին: Մասմաբ դա հաջողվեց մեզ, մասամբ՝ ոչ: Ցանկալի արդյունք չէր, սակայն բոլոր շանսերն ունենք տանը 2 գոլ խփելու համար: Դրական տրամադրությամբ եմ վերադառնում Մյունխեն: Բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք փոխեր խաղի ելքը»:

Թոմաս Մյուլեր. «Սեփական ստադիոնում «Ռեալը» խաղում էր պաշտպանությունից: Ստիպված էինք շատ վազել: Խաղի վերջնամասում մոտ էինք գոլ խփելուն: Դա չհաջողվեց մեզ եւ կփորձենք բացթողումները լրացնել պատասխան խաղում: Կարծում եմ՝ «Ռեալը» մեծ հարգանքով է վերաբերում մեզ: Երեքշաբթի օրը կփորձենք խաղային առավելությունը վերածել գոլերի: Մեզ սպասվում է մրցաշրջանի գլխավոր առաջադրանքը»:

Մանուել Նոյեր. «Ամեն ինչ դեռ հնարավոր է, ամեն ինչ մեջ ձեռքում է: Կարծում եմ՝ պատասխան խաղը եւս նման է լինելու մադրիդյան մրցավեճին: Մեզ համար գլխավորը նպատակասլացությունը չկորցնելն ու մեր ուժեղ կողմերը ցուցադրելն է», փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդում պարտվեց նվազագույն հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 29-ին Մյունխենում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։