ՊՍԺ-ն հաղթանակ կորզեց վերջին րոպեներին

22:22   23 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում ապրիլի 23-ին տեղի ունեցան 34-րդ տուրից հետաձգված 2 խաղերը, որոնց անցկացման օրը փոխվել էր ՊՍԺ-ի եւ «Լիոնի» միջեւ Ֆրանսիական լիգայի գավաթի եզրափակիչի պատճառով:

ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Էվիանին», իսկ «Լիոնը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Թուլուզի» հետ՝ 0:0: ՊՍԺ-ի հաղթական գոլը խաղի նախավերջին րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին, իսկ «Էվիանը» 60-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակից հետո փարիզեցիները երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ միավորների առավելությունը հասցրին 10-ի: ՊՍԺ-ին մեկ հաղթանակ է բաժանում Ֆրանսիայի չեմպիոնությունից: 

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր 

ՊՍԺ - «Էվիան»՝ 1:0

Բլեզ Մատյուիդի, 89

Հեռացում՝ Քասիմ Աբդալա, 60 («Էվիան»)

«Թուլուզ» - «Լիոն»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։