Վալենտինա Մատվիենկոն պարգեւատրել է ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին

19:56   23 ապրիլի, 2014

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական խորհրդի հոբելյանական՝ 40-րդ վեհաժողովի վերջին օրը խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի բնագավառում ունեցած ծառայությունների համար մեդալով պարգեւատրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին, հաղորդում է ՀԱՕԿ կայքը։

Դերենիկ Գաբրիելյանը ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ է, մարզիչ, մանկավարժ, բռնցքամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցավար: Նա ՄՕԿ-ի փառքի շքանշանակիր է,  «Մովսես Խորենացի»  և  Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։