Ֆիլիպ Լամ. Մադրիդում պետք է գործել ուժի դիրքերից

21:05   23 ապրիլի, 2014

Այսօր կհաղթի այն թիմը, որն ավելի մեծ ցանկություն կդրսեւորի, ոչ ոքին մեզ ձեռնտու չէ, ասել է Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Այսօր կհանդիպեն միջազգային կարգի երկու մեծագույն թիմեր, իսկ կհաղթի նա, ով կդրսեւորի ավելի մեծ ցանկություն։ Հրաշալի է դարձյալ «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում խաղալը։  

Ոչ ոքին մեզ ձեռնտու չէ։ Պետք է մտածել եւ գործել ուժի դիրքերից։ Մենք հաղթել ենք Բունդեսլիգայում, բայց մնացել են հավակնություններ, եւ այժմ մեր նպատակը Չեմպիոնների լիգան է։ Մենք Մադրիդ ենք եկել հաղթանակի համար, թեեւ հասկանում ենք, որ շատ ծանր է լինելու»,- Լամի խոսքը մեջբերում է Derwesten.de-ն։

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։