«Բարսելոնայի» կամային հաղթանակը «Աթլետիկի» նկատմամբ

00:51   21 ապրիլի, 2014

Իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը 2:1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 50-րդ րոպեին իսպանացի հարձակվող Արից Ադուրիսն առաջ մղեց բասկերին, սակայն կատալոնացիները խաղի վերջնամասում խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Իսպանացի կիսապաշտպան Պեդրոյի դիպուկ հարվածին 2 րոպե անց հաջորդեց արգենտինացի Լիոնել Մեսիի հաղթական գոլը տուգանայինից:

Նախորդ 3 խաղերում պարտված «Բարսելոնան» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» եւ 81 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 85 միավոր, իսկ բասկերը 60 միավորով մնացին չորրորդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր 

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 2:1

Պեդրո, 72, Լիոնել Մեսի, 74 – Արից Ադուրիս, 50

«Սեւիլիա» - «Գրանադա»՝ 4:0

Դիեգո Մայնց, 14 (ինքնագոլ), Կեւին Գեմեյրո, 51, Ստեֆան Մ՛Բիա, 58, Վիտոլո, 68

«Ռայո Վալեկանո» - «Բետիս»՝ 3:1

Ռուբեն Ռոչինա, 14, Պաուլաո, 24 (ինքնագոլ), Խոակին Լարիվեյ, 51 – Ֆրանսիսկո Չիչա, 74

«Ալմերիա» - «Սելտա»՝ 2:4

Ռոդրի, 40, Օսկար Դիաս, 88 – Նոլիտո, 20, 71, Շարլես, 52, Ֆաբիան Օրելենա, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։