«Ալաշկերտը» 5 գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը

19:50   20 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրն ավարտվեց հետնապահների միջեւ խաղով: «Ալաշկերտն» ընդունեց «Ուլիսին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով:

Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղում «Ալաշկերտի» կազմում հերթական գոլը խփեց Միհրան Մանասյանը, ով 13 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը 2 րոպեում դարձավ դուբլի հեղինակ:

«Ալաշկերտը» 19 միավորով 7-րդն է, իսկ 16 միավոր հավաքած «Ուլիսը» մնաց վերջին՝ 8-րդ տեղում: 22-րդ տուրից հետո առաջատար «Արարատը» 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բանանցին»:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր 

Ապրիլի 20

«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 5:1

Նորայր Գյոզալյան, 17, 19, Արթուր Բարսեղյան, 27, Միհրան Մանասյան, 71, Դարկո Բոնդիչ, 81- Վիգեն Ավետիսյան, 30

«Միկա» - «Փյունիկ»՝ 2:1

Տիգրան Բարսեղյան, 23 Ջերմիա Ջոն, 30 – Արթուր Յուսպաշյան, 26 

Ապրիլի 19

«Գանձասար» - «Շիրակ»՝ 0:0 

«Արարատ» - «Բանանց»՝ 1:2

Ալեքսանդր Ռակիչ, 64 – Պետեր Ստեպանովսկի, 2, Հովհաննես Համբարձումյան, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։