«Սպարտակը» մաթեմատիկորեն զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից

17:35   20 ապրիլի, 2014

Մոսկվայի «Սպարտակը», Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով Կազանի «Ռուբինին», մաթեմատիկորեն զրկվեց Ռուսաստանի չեմպիոն դառնալու հնարավորությունից:

Ռուսաստանի առաջնության ավարտից 4 տուր առաջ մոսկովյան ակումբը 12 միավոր զիջում է առաջատար «Զենիթին»: Լավագույն դեպքում «Սպարտակը» կարող է առաջնությունն ավարտել 56 միավոր, սակայն 55 միավորով երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվը» դեռ պետք է խաղա «Զենիթի» դեմ, ինչը նշանակում է, որ անկախ այդ հանդիպման արդյունքից՝ թիմերից մեկն անհասանելի կդառնա մոսկվացիների համար, գրում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Սպարտակը» Ռուսաստանի չեմպիոն դարձել էր 2001-ին, երբ թիմը գլխավորում էր Օլեգ Ռոմանցեւը: Կազանում մոսկովյան ակումբի միակ գոլը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։