Յուրա Մովսիսյանի գեղեցիկ գոլը «Սպարտակին» չփրկեց պարտությունից

15:24   20 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ռուբինը» Կազանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղը սկսել էր  «Սպարտակի» մեկնարկային կազմում, իսկ Արաս Օզբիլիսը` փոխարինողների թվում: Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ 56-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը` խփելով իր 14-րդ գոլը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: 11 րոպե անց «Ռուբինի» նորեկ Մարկո Դեւիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաեւ Օզբիլիսը, սակայն «Սպարտակին» չհաջողվեց միավոր վաստակել այս խաղում: Ավելացված ժամանակում ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը կամային հաղթանակ պարգեւեց կազանցիներին:

Յուրա Մովսիսյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ եւ փոխարինվեց 88-րդ րոպեին: «Սպարտակը» 44 միավորով մնաց 5-րդ տեղում: 

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ռուբին» - «Սպարտակ»` 2:1

Մարկո Դեւիչ, 67, Ալեքսանդր Պրուդնիկով, 90+2 - Յուրա Մովսիսյան, 56



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։